Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն

Հետգաստրոռեզեկցիոն անաստամոզիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության տեսություն)

 Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում

Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը: Ներկայումս մարսողական համակարգի հիվանդությունների շարքում նկատվում է ԽՀ մշտական աճ և այն ըստ տարածվածության առ այսօր առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում հիվանդացության, հոսպիտալացման և ժամանակավոր անաշխատունակութան ընդհանուր կառուցվածքում: ԽՀ-ից առաջացած տնտեսական վնասը կարելի է համեմատել սիրտ-անոթային պաթոլոգիայից առաջացած ֆինանսական կորուստների հետ [14,17]:

 

Ներկայումս ԽՀ բուժման կոնսերվատիվ մեթոդը ամենատարածվածն է, ինչը նախ և առաջ պայմանավորված է կլինիկական գործունեության մեջ նոր հակախոցային դեղամիջոցների ներդրմամբ [1,14]: Չնայած դրան, համեմատաբար բարձր է մնում կրկնակի սրացումների և ռեցիդիվների (80-85%), ԽՀ բարդացած ձևերի հաճախականությունը [5]: Այդպիսի դեպքերում բուժման վիրահատական մեթոդը, մասնավորապես ստամոքսի մասնահատումը (ՍՄ), ավելի արդարացված է համարվում [46]: Ինչպես բուժման ցանկացած այլ մեթոդ, ՍՄ-ը նույնպես զերծ չէ թերություններից և սպառնում է մի շարք բարդությունների զարգացմամբ: Հայտնի է, որ խոցային հիվանդության կապակցությամբ ՍՄ-ից հետո մեկ տարվա ընթացքում հիվանդների 10,1-48%-ը, կորցնելով աշխատունակությունը, համարվում է III կարգի հաշմանդամ [17]: 

 

Ծագած հետվիրահատական բարդությունների մեջ առաջատար տեղ է զբաղեցնում անաստամոզիտը, որը, ըստ տարբեր հեղինակների, զարգանում է ՍՄ տարած հիվանդների 5-61,5%-ի մոտ [30,33]: Վերջինս իրենից ներկայացնում է յուրահատուկ ախտանիշների ամբողջականություն, որը պայմանավորված է նախ և առաջ ստամոքսի ծայրատի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումներով: Ի տարբերություն հետգաստրոռեզեկցիոն համախտանիշների մեծամասնության, անաստամոզիտի կլինիկական ախտանիշները չափազանց վաղ են արտահայտվում` վիրահատությունից հետո 5-7 օրվա ընթացքում, և արագ բերում են հեմոդինամիկայի, թթվահիմնային հավասարա-կշռության, սպիտակուցային փոխանա-կության արտահայտված խանգարումների [32]:

 

Վերջին տարիներին ՍՄ այդ բարդության մասին գիտելիքները բավականին հարստացել են` վաղ հետվիրահատական շրջանում ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիայի (ՖԳԴՍ) լայն կիրառման շնորհիվ, որը հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին ախտորոշել բերանակցման շրջանում տեղային բորբո-քային ռեակցիայի զարգացումը [1,38]:

 

Ստամոքսի ծայրատի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումները, որոնք առաջացել են վաղ հետվիրահատական շրջանում անաստամոզիտի հետևանքով, հանդիպում են 5-ից մինչև 30% [15], իսկ որոշ հեղինակների տվյալներով այդ բարդությունների տոկոսը հասնում է 43-50%-ի [26]: Գրականության տվյալների այսպիսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ վիրաբույժների մեծամասնությունը պաթոլոգիա է համարում միայն այն դեպքերը, որոնց ժամանակ նկատվում է հաճախակի առատ փսխում և երկար ժամանակ պահպանվում է աղեստամոքսային լուսանցքի անանցանելիությունը:

 

Ըստ Ի.Գ.Զակաշանսկու և համահեղինակ-ների [24] ՍՄ-ից հետո հիվանդների 5%-ի մոտ ստամոքսի ծայրատի տարհանման խափանումը վիրահատությունից հետո 4 և ավելի օրվա ընթացքում որակվում է որպես սուր հետգաստրոռեզեկցիոն անաստամոզիտ (ՀԱ): Տ.Պ.Կորշունովան, Վ.Պ. Սուխորուկովը 1980-1985թթ. ընթացքում ստամոքսի մասնահատում տարած հիվանդների ընդհանուր թվի 11.1%-ի մոտ դիտարկել են անաստամոզիտ: Անաստոմոզիտի ցուցանիշ է եղել ստամոքսի կանգային պարունակության ծավալի հաստատուն աճը 400մլ-ից ավելի, որն ի հայտ է եկել հիմնականում վիրահատությունից հետո 3-4 օրվա ընթացքում: Դիտարկումների 16%-ում անաստամոզիտը զուգորդվել է հետվիրահատական պանկրեատիտով [39]:

 

Յու.Ա.Գլիվենկոն և համահեղինակները համարում են, որ անաստամոզիտը կլինիկա-անատոմիական հասկացություն է [18]: Վիրահատական վերքի եզրերին միշտ այտուց է լինում: Լավացման անբարենպաստ պայմաններում` բերանակցման տեղում զարգանում են բորբոքային երևույթներ: Երբեմն բորբոքային երևույթները լինում են այնքան արտահայտված, որ առաջացնում են բերանակցման անանցանելիություն:

 

Մորֆոլոգիական տեսանկյունից տարբերում են մակերեսային և խորանիստ անաստամոզիտներ: Անաստոմոզիտի խորանիստ ձևում նկատվում են թարախակույտեր` կապված կարանյութի անցման հետ: Դրա հետ կապված կարող է խանգարվել ստամոքս-աղիքային բերանակցման հերմետիկությունը, որը կարող է բերել բորբոքային ինֆիլտրատի, թարախակույտի և պերիտոնիտի զարգացման [41]:

 

Ըստ Ի.Ի.Բաչևի [7] գոյություն ունեն ախտաբանական վիճակների 3 խմբեր, որոնք առաջացնում են մասնահատումից հետո ստամոքսի ծայրատի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումներ. 1) ֆունկցիոնալ (դինամիկական)` աղու հետվիրահատական պարեզ և ստամոքսի ատոնիա; 2) մեխանիկական` ոչ ճիշտ դրված բերանակցում, բերանակցման այտուց, տանող գալարի ծռում, բերանակցման սպիական նեղացում, յեյունոգաստրալ ինվագինացիա, բերանակ-ցման ճնշում արտաքինից; 3) համակցված խանգարումներ:

 

Հեղինակների մեծամասնությունը հիմնական պաթոգենիկ գործոնների մեջ նշում են վիրահատական վնասվածքի և լայնածավալ դեներվացիայի հետևանքով ստամոքսի ծայրատի մոտորէվակուատոր գործունեության ճնշումը` դա կապելով ստամոքսի և տասներկումատնյա աղու մոտորիկայի վրա թափառող նյարդի ցողունների հատման անբարենպաստ ֆունկցիոնալ հետևանքների հետ [1, 29]: 

 

Մ.Դ. Ալխասուն ստամոքսի առաջնային մասնահատման 1564 դեպքերի վերլուծությունից հետո եկել է այն եզրակացության, որ անաստամոզիտը առաջանում է բորբոքային այտուցի հետևանքով [2]: Այդ բարդությանը սովորաբար նախորդում են տասներկումատնյա աղու սպիացման պրոցեսը, ստենոզը և ստամոքսի շարժական ֆունկցիայի կտրուկ խանգարումները, ինչպես նաև տասներկումատնյա աղու վնասվածքը, որը կապված է դրա առաջացման տարբեր դժվարությունների հետ: Անաստամոզիտը կարող է պայմանավորված լինել նաև բերանակցման ձևավորման ժամանակ թույլ տրված տեխնի-կական սխալով, ավելցուկային հյուսվածքի հաշվին բերանակցման տրամագծի նեղաց-մամբ, մեծ ճարպոնի ինֆիլտրատի արտաքին ճնշումով:

 

Վիճարկելի է մնում աղիքային կարերի շարքայնության մասին հարցը: Աբդոմինալ վիրաբուժության մեջ ամենատարածվածը մնում է երկշարք կարը [16]: Լավ հերմետիկությունը, հեմոստազը, շերտերի համադրումը և շճային թաղանթների հպումը խոսում են վերջինիս դրական կողմերի մասին [2,10]: Սակայն այն ունի մի շարք թերություններ. խանգարում է բերանակցման շրջանում արյան մատակարարումը, ավելի տրավմա-տիկ է, կարված հյուսվածքներում առաջացնում է զգալի բոբոքային ռեակցիա, համարվում է լուսանցքի նեղացման պատճառ, կարերի միջև խոռոչներ է պարունակում, որտեղ հնարավոր է միկրոթարախակույտերի առաջացում, ավելի թափանցելի է աղիքային միկրոֆլորայի համար, հետագայում բերում է պերիվիսցերիտների [23]: Բազմաթիվ փորձարարական և կլինիկական աշխատանքներում համոզիչ ապացուցված է, որ աղիքային վերքերի լավացումը թե որակապես, թե ֆունկցիոնալ առումով զգալի արագ և լավ է տեղի ունենում, բարդությունների ցածր տոկոս է տալիս, եթե օգտագործվում է միաշարք կար` կարվող օրգանների շերտերի մանրա-զնին համադրման պայմաններում [25,35]: 

 

Մեծ նշանակություն է տրվում ստամոքսի նախավիրահատական վիճակին, մասնավո-րապես, նրա շարժունակությանը և թթվայնաստեղծ ֆունկցիային, ինչպես նաև տասներկումատնյա աղու վիճակին [19]: Հեղինակները խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել տասներկումատնյա աղու ֆունկցիոնալ վիճակի վրա: Դուոդենոստազի առկայության դեպքում խորհուրդ է տրվում մասնահատում կատարել ըստ Բիլրոտ II-ի: Ակնհայտ է թվում ստամոքսի մասնահատման տեսակի և անաստամոզիտի հաճախականության կախվածությունը: Ըստ մի շարք հեղինակների անաստամոզիտը հաճախ առաջանում է ըստ Բիլրոտ II-ի ստամոքսի մասնահատումից հետո [42]: Պ.Ի. Կորժուկովան կարևոր պայմաններ է անվանում նախավիրահատական խոցային պրոցեսի բնույթը, վիրահատության ցուցումների և հակացուցումների ճշմարիտ գնահատումը [12]: Որոշ հետազոտողներ հատուկ նշանակություն են տալիս մարսողության ֆիզիոլոգիայի խախտումներին. ստամոքսաելքի անջատումը մարսողության պրոցեսից, ազատ աղաթթվի բացակայությունը և ըստ Բիլրոտ II-ի ՍՄ-ից հետո մարսողական ֆերմենտների հետ սննդային զանգվածների լիարժեք խառնվելու խախտումը [22]: Այլ հեղինակներ, ընդհակառակը, նշում են, որ համեմատած Բիլրոտ II-ի Հոֆմեյստեր-Ֆինստերերի վերափոխության հետ (6,5%) անաստամոզիտը ավելի հաճախ է հանդիպում ըստ Բիլրոտ I-ի ստամոքսի մասնահատումից հետո (12,4%), բացատրելով դա նրանով, որ խոցաբորբոքային պրոցեսը մոտ է բերանակցման դնելու տեղին [44]: 

 

Նշելով անաստամոզիտների առաջացման մեջ վիրահատական տեխնիկայի դերը` չի կարելի չընդունել մի շարք այլ գործոնների կարևորությունը. էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարումներ, հջպոպրոտեինէմիա, կպումների առկայություն, ինֆեկցիա և այլն [11]:

 

ՀԱ-ի պաթոգենեզի առանձին օղակների մշակմանը նվիրված վերջին տարիների աշխատանքների մեջ միայն մի քանիսում է խոսվում օրգանիզմի իմունաբանական ռեակտիվության վիճակի մեծ նշանակության մասին [11]: Հեղինակները կապում են ՀԱ-ի առաջացման նախատրամադրվածությունը ձեռքբերովի իմունադեֆիցիտային վիճակի կամ երկրորդային իմունաբանական անբավարարության հետ: Իմունային վիճակի ամբողջական ուսումանասիրությունը թույլ կտա կատարելագործել ՀԱ-ի ուղղորդված իմունաշտկման սխեման, նրա մեջ ներառել միջոցներ, որոնք ուղղված են ոչ սպեցիֆիկ ռեզիստենտության բարձրացմանը [34]:

 

Հեղինակների մեծամասնության կարծիքով, ՀԱ-ի պաթոգենեզում մեծ նշանակություն ունի լորձաթաղանթի պաշտպանական գործոնների` գլիկոպրոտեիդների և սիալային թթուների խանգարումը [15]: Ըստ Ն.Ն. Վելիգոցկու հիվանդների 88%-ի մոտ վիրահատություններից հետո ստամոքսի վրա նկատվում է գլիկոպրոտեիդների մակարդակի բարձրացում, որը կապված է պաշտպանական պատնեշի ակտիվացման հետ [13]: Լորձաթաղանթի պաշտպանական պատնեշի վիճակի վատացումը կարող է կապված լինել ստամոքսի ծայրատում լեղու ռեֆլյուքսի հետ: Լեղաթթուները ճնշում են լորձառաջացումը և մուկոլիտիկ ազդեցություն են գործում, կարող են ուղղակի վնասակար ազդեցություն ունենալ լորձաթաղանթի վրա:

 

ՀԱ-ի ախտորոշումը հիմնվում է այն տվյալների ամբողջության վրա, որոնք ստացվում են լաբորատոր-կլինիկական և ֆունկցիոնալ հետազոտությունների ժամանակ: ՀԱ ունի յուրահատուկ կլինիկական սիմպտոմատիկա: Որպես կանոն, ստամոքս-աղիքային բերանակցման շրջանում այտու-ցով և բերանակցման բացվածքի նեղացումով դրսևորված բորբոքային գործընթացները արագ, վիրահատությունից հետո 4-5 օրվա ընթացքում, բերում են ստամոքսի ծայրատի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի արտահայտված խանգարումների [1]: Դրան համընթաց նկատվում են կանգային երևույթներ ստամոքսում, այրոցք, սրտխառնոց, ճողփյունի աղմուկ ստամոքսի շրջանում: Հիվանդներին անհանգստացնում է տևական բնույթի փսխումը, որը դժվար է ենթարկվում դեղորայքային թերապիայի և թեթևություն չի բերում հիվանդին [23]: Բերանակցման արտահայտված բորբոքային նեղացում` ստենոզ ունեցող հիվանդները, որպես կանոն, վախենում են նույնիսկ հեղուկ սնունդ ընդունել: Էպիգաստրալ շրջանի ցավը հիվանդների 30%-ի մոտ չափավոր է արտահայտված, իսկ 17%-ի մոտ նկատվում են ուժեղ ցավեր [6,23]: 

 

Լաբորատոր քննության տվյալներում կան նորմայից շեղումներ, որոնք բնորոշ են նյութափոխանակության խանգարումներին և բորբոքային պրոցեսներին` ընդ որում գոյություն ունի օբյեկտիվ փոխադարձ կապ հետազոտության ցուցանիշների և ՀԱ-ի արտահայտվածության աստիճանի միջև [8]: 

 

ՀԱ-ի գործիքային ախտորոշման մեջ կլինիկական պրակտիկայում մեծ դեր ունեն ռենտգենոլոգիական մեթոդները [36]: Էնդոսկոպիկ հետազոտություններից շատ առաջ ի հայտ եկած, սակայն ինքնուրույն ախտորոշիչ արժեքը չկորցրած` այս մեթոդների կիրառմանը նվիրված են մեծաքանակ հրապարակումներ [10,27,36], որոնցում մանրամասնորեն նկարագրվում է հետազոտման մեթոդիկան, բերվում են սեփական մշակումները և կատարելագործությունները [10,27]: Այդ հետազոտությունների մեջ ընդհանուր է համարվում ձգտումը ռենտգենոլոգիական մեթոդով ցուցադրել մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարումները, որոնք դրսևորվում են գալարակծկանքի բացակայությամբ և ստամոքսի ծայրատում կոնտրաստային նյութի կանգով: Յու.Ե. Բերեզովը և Յու.Վ. Վարշավսկին առաջարկել են ռենտգենոլոգիական մեթոդով էվակուատոր ֆունկցիայի դասակարգում. 1-ին տեսակ - արագացված` ստամոքսի ծայրատի լրիվ դատարկում, որը վրա է հասնում 45 րոպեից ոչ ուշ; 2-րդ տեսակ նորմալ - 45-60 րոպե և 3-րդ տեսակ, դան-դաղեցված, որը վրա է հասնում 1 ժամից ուշ [9]: Այսպիսով, նրանց կարծիքով, եթե բարիումի կախույթի տարհանման ժամանակը անցնում է 1 ժամը, ապա դա կարող է համարվել ստամոքսի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարման հավաստի հատկանիշ, որը հատուկ է ՀԱ-ին: 

 

Բերանակցման այտուցի դեպքում նրա անցքը նեղանում է, ստամոքսի պարունակության տարհանման ժամանակը երկարում է` կազմելով 1,5-ից մինչև 7-8 ժամ [6]: Ռենտգենոսկոպիկ հաստատված է մասնահատումից հետո ստամոքսի ծայրատի գալարակծկանքի վերականգնումը միայն 2-3 ամիս հետո` նույնիսկ հարթ հետվիրահատական ընթացքի դեպքում:

 

Վիրահատված ստամոքսի ռենտգենոլոգիական հետազոտությունից ստացված տվյալները, մասնավորապես ՀԱ-ի դեպքում, պետք է վերլուծել` համեմատելով էնդոսկոպիայի հետ, որը անշուշտ ՀԱ-ի վաղ ախտորոշման հիմնական միջոցն է համարվում [1,6]: Մեծ թվով հրապարակումներ կան, որոնցում մեծ կարևորություն է տրվում, ՖԳԴՍ-ի ժամանակ բացահայտված մորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունների հիման վրա, հիվանդության ելքի կանխորոշման և ՀԱ-ով հիվանդի բուժման անհատական տակտիկայի մշակմանը: Ա.Ս. Բալալիկինը էնդոսկոպիան անվանում է կատարյալ ախտորոշիչ մեթոդ, այն պայմանով, որ օգտագործվեն ոչ միայն տեսողական տվյալները, այլև մորֆոլոգիական, ցիտոլոգիական, ռենտգենոլոգիական և այլ հետազոտությունների արդյունքները [4]:

 

Վերլուծելով գրականության տվյալները` անաստամոզիտների կանխարգելման միջոցները կարելի բաժանել մի քանի հիմնական ուղղությունների, որոնցից մեկն է համարվում անաստամոզիտի առաջացման պատճառի վերացմանն ուղղված համակցված նախավիրահատական պատրաստումը [45]: Հատուկ դեր է խաղում օրգանիզմի ընդհանուր իմունային վիճակը և լորձաթաղանթի պաշտպանական պատնեշի վիճակը [15]: Որպես տվյալ փոփոխությունների կարգավորման եղանակ խորհուրդ է տրվում անցկացնել ոչ սպեցիֆիկ միջոցառումներ` օրգանիզմի իմունային հակազդեցության ունակությունը բարձրացնելու համար: Էլեկտրոլիտային խանգարումների վերացման և սպիտակուցային փոխանակության կարգավորման նպատակով, խորհուրդ է տրվում մինչ վիրա-հատությունը տվյալ կատեգորիայի հիվանդներին անցկացնել ինտենսիվ ինֆուզիոն թերապիա, որը ներառում է էլեկտրոլիտների, թարմ սառեցված պլազմայի, ալբումինի ինֆուզիա և վիտամինաթերապիա [2,40]: ԽՀ-ով հիվանդների մոտ մեծ նշանակություն է տրվում բարձր բազալ սեկրեցիային, ինչպես նաև մանրէային գործոնին` մասնավորապես Helicobacter pylori-ին: Դրա հետ կապված շատ հեղինակներ խորհուրդ են տալիս նախավիրահատական պատրաստման կոմպլեքսի մեջ ներառել աղաթթվի բազալ սեկրեցիան նվազեցնող դեղամիջոցներ և անցկացնել Helicobacter pylori-ի էռադիկացիա [44]:

 

Վիրահատական միջամտության հաջող կատարման մեջ մեծ նշանակություն ունեն ճշգրիտ որոշված վիրահատական ցուցումները և, որ պակաս կարևոր չէ, վիրահատական բուժման ադեկվատ ընտրված եղանակը [21]: Բացի այդ, ՀԱ-ի, ինչպես նաև ցանկացած այլ բարդությունների, կանխարգելման մեջ առաջատար գործոններից մեկն է մնում վիրահատական տեխնիկան, որի հիմնական պահանջները լայնորեն հայտնի են: Նախ և առաջ դա մինիմալ տրավմատիզմն և հյուսվածքների իշեմիայի նվազեցումն է` մասնավորապես անընդհատ կարի կիրառման և վնասվածքային ասեղների օգտագործման սահմանափակման շնորհիվ [2], բերանակցման ձևավորման տարբերակի և կարանյութի ճիշտ ընտրության պարագայում [43]:

 

Անաստոմոզիտի առաջացման ժամանակ վիրաբույժների մեծամասնությունը հիմնվում են ավանդական թերապիայի վրա, որը պետք է կրի կոմպլեքսային բնույթ [2, 31]: Նշանակվում է հակաբորբոքային բուժում (հակաբիոտիկներ, սուպրաստին, ներերակային կալցիումի քլորիդ, տաքացնող կոմպրեսներ, որովայնի պատի դիաթերմիա), կատարում են ստամոքսի պարունակության անընդհատ տարհանում, էլեկտրոլիտային կազմի կարգավորում` հատկապես կալիումի, սպիտակուցների, հեղուկի [11]: Մեծ հետաքրքություն է ներկայացնում էնդոնսկոպիայի կիրառումը ՀԱ-ի բուժման ժամանակ: Շատ հեղինակներ էնթերալ սնուցման համար տանող աղեգալարի մեջ զոնդի էնդոսկոպիկ անցկացումը համարում են ՀԱ-ով հիվանդների բուժման կարևորագույն բաղադրամաս [20]: Կան հրապարակումներ, որոնցում ՀԱ-ի դեպքում բերանակցման անցանելիության վերականգման համար ավելի մեծ նշանակություն է տրվում նրա բուժավորմանը, էնդոսկոպիկ լազերաթերապիային և դեղամիջոցների էնդոսկոպիկ ներարկմանը [3]: 

 

ՀԱ-ին բնորոշ նյութափոխանակության խանգարումների կարգավորման խնդիրը հնարավոր է հաջողությամբ լուծել սնուցող միջոցների էնթերալ ինֆուզիայի շնորհիվ: Սննդային խառնուրդների և մոնոմեր աղային լուծույթների էնթերալ ներարկման անվիճելի առավելություն է համարվում այն, որ նրանց բաղադրիչների ներմուծման արագությունը կարգավորվում է սեփական ֆիզիոլոգիական մեխանիզմներով, որոնք ապահովում են հոմե-ոստազի անընդհատությունը [34]: 

 

Հատկապես տարածուն բորբոքային ինֆիլտրատներով արտահայտված անաստամոզիտների բուժման համար, որոշ հեղինակներ խորհուրդ են տալիս բերանակցման շրջանում հակաբորոքային ռենտգենաթերաիայի կիրառություն: Ինֆիլտրատի լրիվ ներծծման համար սովորաբար պահանջվում է 3-ից 6 սեանս [37]:

 

Այսպիսով, ըստ գրականության տվյալների, ներկայումս ամենատարածված հետգաստրոռեզեկցիոն բարդություններից մեկը համարվում է անաստամոզիտը, որի պատճառները բազմաբնույթ են: Ստամոքսի մասնահատման այս բարդության կանխարգելումը պահանջում է ժամանակակից գործիքային ու լաբորատոր հետազոտության տվյալների համադրում, ադեկվատ նախա- ու հետվիրահատական թերապիա, ինչպես նաև վիրահատության ցուցումների, տեսակի ճշգրիտ որոշում և վիրահատական տեխնիկայի արդի մոտեցումների պահպանում:

 

Գրականություն

 

  1. Агеенко В.А., Астрахан И.А. Моторная функция желудка при язвенной болезни в до- и послеоперационном периоде по данным электрогастрографии. Мат. Всесоюз. конф. по электрогастрографии. НовосибиՐск, 1975, ր. 16-19.
  2. Альхасун М.Д. Ранние осложнения после первичных резекций желудка при язвенной болезни желудка и двенадцатиперстной кишки. Автореф. Дис... канд. мед. наук. М., 1980,24 с.
  3. Аристов Г.В., Иванов С.И. Комбинированное лазерооблучение в комплексной терапии осложненных форм анастомозитов в раннем послеоперационном периоде.Вестник хирургии. 1993, № 1-2, с. 18 - 20.
  4. Балалыкин А.С. и др. Оперативная абдо-минальная эндоскопия. Хирургия, 1988, №2, с.62 - 66.
  5. Бабаджанов Б.Р. и др  Сранвительная оценка шовного материала шелка, капрона и хромкетгута в хирургической практике. Современные подходы к разработке эффективных перевязочных средств и шовных материалов: Тез. докл. 1 Всесоюзной конф. М., 1989, С. 234-236.
  6. Баулин Н.А. и др  Профилактика ранних осложнений в хирургии гастродуоденальных язв. Тезисы докладов VIII-го Всероссийского съезда хирургов. - Краснодар, 1995, С. 17.
  7. Бачев И.И. Нарушения моторики желудка в ранние сроки после резекции желудка И. И. Бачев. Хирургия, 1977, №4, С. 70 - 73.
  8. Бачев И.И. Причины нарушения эвакуации из культи желудка после резекции. Хирур-гия. 1978, №2, С. 21 - 25.
  9. Березов Ю.Е., Варшавский Ю.В. Оперированный желудок М:Медицина, 1974,192 с. 
  10. Бершаденко Д.Д., Гусев А.С. Эндоскопическое исследование желудка у больных с постгастрорезекционными синдромами. Хирургия, 1977, l, ր 111- 116.
  11. Бондаренко П.Г., Спивак В.П. Роль нейрогуморальных сдвигов в нарушении моторной функции желудка при пептической язве анастомоза. Гастроэнтерология. вып. 9, Киев, 1977, С. 17-21.
  12. Василенко В.X. Постгастрорезекционные расстройства М.: Медицина, 1974, 255 с .
  13. Велигоцкий Н.Н. Состояние защитного слизистого барьера желудка после органо-сохраняющих операций по поводу язвенной болезни двенадцатиперстной кишки Клиническая хирургия. 1991, № 11, с. 15-18.
  14. Велигоцкий Н. Н., Трушин А. С., Комарчук В. В. Комплексная оценка факторов агрессии и защиты при выборе хирургического метода лечения язвенной болезни. Тезисы докладов VIII Всероссийского съезда хирургов. Красно-дар, 1995, ր. 41-42.
  15. Вайчувекас В.А., Павилонис А.А. Возможности использования активно импрегнированных антибиотиками хирургических материалов в целях профилактики гнойных послеоперационных осложнений Рига, 1987, ր. 62-63.
  16. Вилявин Г.Д., Бердов Б.А. Болезни опери-рованного желудка М: Медицина, 1975-296 с.
  17. Власов В.С., Курыгин А.А., Семеко Л.А. Трудоспособность больных после резекции желудка и ваготомии по поводу язвы двенадцатиперстной кишки.Хирургия. 1980, №9, С. 25-28.
  18. Гливенко Ю.А. И др. Анастомозит после резекции желудка по Бильрот II с попереч-ным гастроэнтероанастомозом. Вестн. хирургии. 1992, Т. 148, № 1-3, С. 221 -225. 
  19. Грушко В.А. и др. Клинико-морфологи-ческие аспекты заживления дуоденальной язвы после селективной проксимальной ваготомии при воздействии лазерным излучением Тезисы докладов VIII Всероссийского съезда хирургов. Краснодар, 1995, с.65 - 66. 
  20. Давыдкин В.И., Пиксин И.Н., Романов М.Д. Кислотообразующая и кислотонейтрализирующая функции желудка до и после различных оперативных вмешательств. Тезисы докладов VIII Всероссийского съезда хирургов. - Краснодар, 1995, С. 73-74.
  21. Дегтярева И.И. и др. Морфологические изменения слизистой оболочки желудка у больных язвенной болезнью Врачебное дело, 1984,№ 11, С. 83. 
  22. Добряков В.С., Волков А.В. Некоторые клинико-морфологические параллели при хроническом анастомозите после резекции желудка. Хирургическая коррекция и послеоперационная терапия заболеваний органов пищеварения. Новосибирск, 1981, С. 51 -53. 
  23. Егиев В.Н. Шовный материал. Хирургия, 1998, №3, с. 33 -38.
  24. Закашанский И.Г., Гальперин М.Л., Стругацкий В.С. Диагностика и лечение анастомозитов после резекции желудка. Хирургия, 1979, № 2,с. 80 - 83.
  25. Канищев П.А. Методы диагностики заболеваний желудки, Медицина, 1982, 22 с. 
  26. Крапивин Б.В. Патологические синдромы оперированного желудка. Автореф. дис... д-ра мед. наук. М., 1973, 35 с .
  27. Крассивский Э. 3. Анастомозиты после резекции желудка и их лечение: Дис... канд. мед. наук. Львов, 1991, 24 с. 
  28. Курыгин А.А. Методы исследования кис-лотообразующей функции желудка у человека Матросова Е.М.. Л.: Наука, 1986, 94 с. 
  29. Лапкин К. В. Шовная нить Пролей и прецизионный шов в профилактике специ-фических осложнений при вмешательствах на желчевыводящих протоках. Современные подходы к разработке эффективных перевязочных средств и шовных материалов. Тезисы докл. 1 Всесоюзн. конф. М., 1989, ր. 234-236.
  30. Матафонов В.А. Полипоз резецированного желудка. Военно-мед. журнал. 1981, №4, ր. 69-70.
  31. Матюшичев В. Б., Солдатов А. И., Титов В. В. Местное лечение гастродуоденальных язв зеленым лазерным светом.Клиническая медицина. № 11, с. 77-79.
  32. Международная анатомическая номенкла-тура. Под ред. С. С. Михайлова. М.: Медицина, 1980, 240 с.
  33. Мосин В.И. Язвенная болезнь: гормонаьные аспекты патологенеза. Ставрополь,1981-181с.
  34. Нагаев Н.Р. Эндоскопические методы профилактики, диагностики и лечения постгатрорезекционного анастомозита: Дис... канд. мед. наук. Уфа, 1995, 129 с.
  35. Павилонис А.А. Активная импрегнация хирургического шовного материала антибиотиками, как способ сообщения стойких антимикробных свойств Вопр. инфекц. патологии в ЛитССР. Вильнюс, 1984, С. 187-190.
  36. Полоус Ю.М. и др. Антибактериальные нити (капромед ДХ). Клиническая хирургия, 1989, №1, С. 46-47.
  37. Подильчак М.Д. Применение противовоспалительной рентгенотерапии в комплексном лечении анастомозита после резекции желудка. Клиническая хирургия. 1988, № -X. С. 66 – 67.
  38. Сендерович Е.И. Модифицированный способ резекции желудка в хирургическом лечении язвенной болезни двенадцатиперстной кишки. Дис... канд. мед. наук. Уфа, 1993, 134 с.
  39. Сухоруков В.П., Коршунова Т.П. Успешное лечение тяжелого позднего анастомозита внутрижелудочным введением сорбитола. Клиническая хирургия, 1987, № 2, С. 62.
  40. Тимен Л.Я. Значение хромоскопии в оценке функционального состояния желудка. двенадцатиперстной кишки. Воен. мед. журվал. 1984, № 12, С. 53 - 54.
  41. Червяк П.И. Осложнения в области анастомозов, выполненных при хирургических вмешательствах на желудке. Клиническая хирургия. 1986, № 8,С. 17-19.
  42. Шалимов А.А., Саенко В.Ф., Барамия Н.М. Диагностика и хирургическое лечение послеоперационных пептических язв. Хирургия. 1981, №7, С. 65- 70.
  43. Petterson S., Wallerstern S. Leacage at suture lines afterpartial gastrectomy for peptic ulcer, Acta Scand. 1969, Vol. 135, N 3, P. 229-235.
  44. Petrassi W.J., Burlingham B.T. Prophylactic cefazolin in gastric bypass surgery. W.J. Petrassi, Surgery, 1981,Vol. 90,N 2,P. 426-431.
  45. Tamegai Y. Absorbtion disorders following gastric resection - morphological and enzyme -histochemical observations on the small intestinal mucosa. Shokakibyo. Gakkai. Zasshi. 1990, Vol. 87, N 1, P. 39-48.
  46. Tovey F.I., Godfrey J.E., Lewin M.R. A gastrectomy population - 25-30 years on Postgrad. Med. J., 1990, Vol. 66, P. 450-456.

Հեղինակ. Է.Ռ. Գրիգորյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոն УДК616.006
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Փայծաղի օրգանպահպան վիրահատությունների կատարման հնարավորությունը պոլիտրավմայի ժամանակ

Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ

Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Ախտորոշիչ մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...

Բուժման մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Փորձարարական կենդանիների լեղապարկի կառուցվածքագործառնական փոփոխությունները հետվիրահատական միջանկյալ և ուշ շրջաններում ցլի պերիկարդով իմպլանտացիայից հետո

Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն

XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Մորֆոլոգիական և բակտերիոլոգիական փոփոխությունները աղիքային անբավարարության համախտանիշի ժամանակ

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն

Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ